Ում հասանելի կլինեն բանկային գաղտնիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված էր 51 հարց, որից 36-ը չզեկուցվող են: Օրինակ` զեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում: Նախագծում նշված է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում եւ միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նպատակների, այդ թվում` հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:

«Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության իրավական ռեժիմը սահմանելիս օրենսդիրը պետք է սահմանի այնպիսի կառուցակարգեր, որոնք մի կողմից կապահովեն նշված տեղեկությունների բարձր պաշտպանվածությունը հանցագործությունների կանխման, խափանման եւ դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում, բայց եւ մյուս կողմից չեն ստեղծի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ:

Նախագծով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասը լրացվել է նոր պարբերությամբ, որով առաջարկվում է մի քանի հանցագործություններով հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը:




Լրահոս