Ամերիկահայերը՝ Իջեւանի պատվավոր քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Իջեւան քաղաքում կայացավ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով 197 միլիոն 820 հազար 800 դրամ ներդրմամբ կառուցված Իջեւանի թիվ 8 մանկապարտեզի 120 տեղանոց նոր մասնաշենքի բացման արարողություն։

Իջեւանի ավագանին սեպտեմբերի 9-ի նիստում որոշել է մանկապարտեզի կառուցման համար նշանակալի ֆինանսական ներդրումներ կատարած ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ Հարթունյանին, Անի Հարթունյանին, Գրիշա Սուքիասյանին եւ Սոնիկ Արթունյանին շնորհել Իջեւան քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

Այդ որոշմանը կողմ են քվեարկել Իջեւանի ավագանու 13 անդամները, դեմ կամ ձեռնպահ չի եղել։ Իջեւանի բնակիչներից ոմանք այդ առնչությամբ ասում են, որ Իջեւան քաղաքի համար նշանակալից գործ կատարած մարդիկ կան, ովքեր մինչ այժմ Իջեւան համայնքի պատվավոր քաղաքացու կոչման չեն արժանացել։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս