
ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Առնակ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ, ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, list.am կայքում տեղադրել է ՌԴ-ում աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հայտարարություններ և քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ նրանցից խաբեությամբ ստացել և հափշտակել է խոշոր չափերի ընդհանուր 546,222 դրամ։