Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Այս պահին կարևոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատից առաջ նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, թե իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և դա անհիմն է: