
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը, որին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նշենք, էր Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բեկանել Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու Երևանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան