Ինչ է իրականում կատարվել ճոպանուղուց օգտվողների հետ. մանրամասնում է տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ  08.30-Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց օգտվող երկու հոգի ստացել են վնասվածքներ եւ մեկնաբանվել է, որ  պատճառը տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառն է եղել:

Սակայն հետաքրքիր է, որ ընկերության տնօրեն Ժիրայր Մուշեղյանը դեպքը այլ կերպ է ներկայացնում եւ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե վնասվածքներ ստանալու դեպք իսկապես եղել է, սակայն ոչ այնպես եւ այն չափերով, որ ներկայացված է ոստիկանության լրատվական ծառայության կողմից: Ընդ որում, Ժիրայր Մուշեղյանը սխալի մասին տեղեկացրել է նաեւ ոստիկանության լրատվական ծառայությանը:

«Նշվում էր, որ դեմքը տեղի է ունեցել աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով: Մեզ մոտ թռիչքը այդպես չի կազմակերպվում, արգելակումը լինում է ավտոմատ: Կան նաև վթարային արգելակներ, որոնք գործի են դրվում, երբ նախնական արգելակները չեն միանում: Հաղորդագրության մեջ ինչ-որ ժամ է նշված, որը մեզ մոտ ոչ աշխատանքային ժամ է, մենք աշխատանքը սկսում ենք 10:00-ից, բայց այնտեղ նշված է 8:30»,- նշեց Մուշեղյանը` ասելով, որ կոտրվածքների մասին տեղեկությունները եւս իրականությանը չեն համապատասխանում:

Նա նաեւ նշեց, թե որպես տնօրեն որեւէ հետաքննության մասնակից չի եղել, աշխատակիցներից ոչ ոչ ցուցմունք չի տվել եւ միայն ինքն է հեռախոսով ինչ-որ հարցերի պատասխանել:  «Մեզ մոտ տվյալ ամսաթվին արձանագրվել է այցելուի վնասվածք, որը բացառապես եղել է ուժեղ քամու պատճառով», – նշեց նա:

Տնօրենի խոսքով՝ թռիչքը եղել է զույգով, բայց վնասվել է միայն տղամարդը:




Լրահոս