
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների համաձայն. քրեակատարողական հիմնարկում կան տեսակցությունների սենյակներ եւ այդ տեսակցությունների սենյակները բավականին ծախսատար վերանորգման են ենթարկվել, եվրո պատուհաններ են տեղադրվել:
Եվ առաջին հայացքից սա ողջունելի արարք է, որ կալանավորներն ու դատապարտյալները կարողանան հարմարավետ պայմաններում իրենց մտերիմներին տեսակցեն, սակայն վերանորոգման շուրջ այս օրերին առաջացած խոսակցությունները բավականին խորը արմատներ ունեն:
Թե ով է վերանորոգել սենյակը եւ ինչ զարգացումներ կլինեն, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում