«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլեւ ծախսերի կրճատումներ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք:
Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում եւ չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում: Պարզվում է` հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակության ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։