«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ԱԺ-ն քննարկում էր շքեղ սեփականություն ունեցողների համար գույքահարկը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ, օրինակ, 3 մլն դրամ գույքահարկ մուծող սեփականատերերը օրենքի փոփոխությունից հետո կմուծեն 25 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ Թունյանի ակնարկը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: