
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը:
Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք:)»:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի կողմից Սիս գյուղում արված նկարահանումների ժամանակ մի երեխայի խոսքը երկար ժամանակ համացանցի հիթ էր դարձել: Մասնավորապես, երեխան դժգոհում էր գյուղի ճանապարհներից: