Թբիլիսիի պետական համալսարանը հայտնվել է բուհերի համաշխարհային վարկանիշային ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի պետական համալսարանը Times Higher Education ամսագրի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 1001+ դիրք, հայտնում է aliq.ge-ն:

Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանը հայտնվել է հայտնի ամսագրի կողմից կազմվող` The Wolrd University Ranking համալսարանների ամենամյա համաշխարհային վարկանիշային ցուցակում:

Այս տարի ցանկում ավելի քան 1,3 հազար համալսարան է` 92 երկրից: Թբիլիսիի մայր բուհն այս տարի նույն դիրքում է, ինչպես նախորդ տարի: Համալսարանը 20 հազար ուսանող ունի, 2 %-ը օտարերկրացիներ են:




Լրահոս