Մենք պատրաստ ենք ամեն ինչին. «Նուբարաշենի» բանտապետը՝ «օրենքով գողերի»,«զոն նայողների» դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկայուն իրավիճակ էր: Ժամը 15:30-ին 3-րդ եւ 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել էին դռներին, այրվող առարկաներ նետել պատուհանից դուրս, ինչի հետեւանքով այրվել էր ՔԿՀ-ի խոտածածկ տարածքը։ Այս անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը, ըստ այդմ՝ կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ`զանգվածային անկարգությունների հատկանիշներով: Նախնական տվյալներով` «Նուբարաշեն»ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Սա դեռ քիչ էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է ակնկալվում: Խոսքը տարիներ առաջ արված շինարարության մասին է, որի առնչությամբ նորլուրեր են հասել բանտ: Մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների որոշսենյակներ, որոնք վերանորոգվել են, եվրոպատուհաններ տեղադրվել, որպեսզի դատապարտյալները կարողանան հարմարավետ պայմաններում իրենց մտերիմներին տեսակցել, աղմկահարույց պատմության պատճառ են դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` տեսակցությունների սենյակները վերանորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը`Համիկը, որինայս տարվա օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «ԴոնԿիխոտ» ռեստորանի մոտսպանեցին: Արդեն նշել էինք, որ կրակոցները կապված են եղել գումարի պարտք ու պահանջի հետ:

Եւ հիմա «Նուբարաշենի» բանտում տարածված լուրեր կան այն մասին, որթեեւ կալանավորները միմյանց մեջ խոսում են, որ Հարություն Առաքելյանն իր սեփական միջոցներով վերանորոգել էՔԿՀ-ի տեսակցությունների սրահը եւ դա արել է հանուն իրընկերոջ՝ «Նուբարաշեն» քկհ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի (Մելքոնյանը դատապարտվել է ազատազրկման Յուվեցի Կարոյի փեսայի` Գոռ Առաքելյանի հետ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով), հիմա պարզվում է՝ դրա համար պետբյուջեից գումար է դուրս գրվել:

Ըստ տարածված լուրերի`ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը փաստաթղթերով ներկայացրել է այնպես, որ այդ սրահները վերանորոգվել են պետական բյուջեիմիջոցների հաշվին, ու ենթադրաբար բյուջեից դուրս գրված գումարները մեջ-մեջ են արել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցեց «Նուբերաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչան, ըստ ՔԿՀ-ում տարածված լուրերի` թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը իր սեփական միջոցներով վերանորոգել է ՔԿՀ-ի տեսակցությունների սրահը եւ դա արել է «Նուբարաշեն» քկհ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի համար: Սակայն ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը ներկայացրել է այնպես, որ այդ սրահները վերանորոգվել են պետական բյուջեի միջոցների հաշվին, ու գումարը մեջ-մեջ են արել:

-Կներեք, սկսեմ նրանից, որ ես`որպես ՔԿՀ պետ, նշանակվել եմ շուրջ 40 օր: Այսինքն` նմանատիպ տեղեկություն ես Ձեզ տրամադրել չեմ կարող, քանի որ ինքս չեմ տիրապետում ինֆորմացիային:

-Ե՞րբ են վերանորոգվել տեսակցության սրահները, տեղյա՞կ եք:

-Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 եւ 2017 թվականերին ընթացիկ վերանորոգումներ են արվել: Իմ օրոք եւ, բնական է, ինձանից առաջ ով է արել, ես չգիտեմ, բայց իմօրոքոչ մի բան այնտեղ չի արվել:Կրկնեմ`ունենք 4 սենյակ` երկարատեւ տեսակցություների, եւ մեկ սրահ ունենք` կարճատեւ տեսակցությունների համար:

-Այդ սրահի վերանորոգման հետ էլ կապված են խոսակցությունները. հետաքրքրվե՞լ եք, պետական բյուջեի հաշվի՞ն են դրանք վերանորոգվել, թե՞կոնկրետ անձէ վերանորոգել:

-Ճիշտն ասած, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, չեմ կարող ասել. եթե լրացուցիչ հարցեր ունեք, դիմեք մեր լրատվական ծառայություն:

-Գրեթե բոլոր ՔԿՀ պետերը ասել են, որ«գողերի», «զոն նայողների» դեմ պայքարելու են, բայց ոչ մի բան էլ չեն կարողացել անել: Սեպտեմբերի 5-ին կրկինմենք տեսանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բունտը, եւ տեղեկություններ կան, որ քրեակատարողական հիմնարկում իրավիճակը թեժանալու է, քանի որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը կալանավորների, դատապարտյալների սրտով չէ: Ո՞նց եք պայքարելու:

-Ոչ մի վտանգ չեմ տեսնում, կատարում ենք ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով: Ինչ պետք է լինի կամ կլինի, չեմ կարող իմանալ նախօրոք: Ինչ-որ կլինի, մենք պատրաստ ենք ամեն ինչին:

-«Օրենքով գողերի»,«զոն նայողների» դեմ կկարողանա՞ք ներսում պայքարել եւ ինչպե՞ս:

-Եթե օրենքով նախատեսվում է մեր կողմից պայքար, ինձանից հասանելիքը մաքսիմումով ես կանեմ:

Հ.Գ. Մեր այս հրապարակումից հետո իրավապահները գործին ընթացք են տվել և նյութեր են նախապատրաստում:

Քնար Մանուկյան




Լրահոս