Տեւական ընդմիջումից հետո` երեկ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։ Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը եւ նախկին ՊՆ Միքայել Հարությունյանը, որը հետախուզման մեջ է:
Իհարկե, երեկվա դատական նիստն անցավ այն նույն տրամաբանության մեջ, որով ընթացել են այդ գործով բոլոր դատական նիստերը, եւ դատարանի բակում նույնպես իրավիճակը բավականին լարված էր: Սակայն այս ամենի մեջ մի հետաքրքիր դրվագ կա: Բանն այն է, որ դատական նիստը տեղի է ունենում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, եւ հենց այդ դահլիճը բավական հետաքրքիր պատմություն ունի: Այն հատուկ կահավորվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, որպեսզի տեղի ունենար 7-ի գործով դատավարությունը, եւ մարդիկ չկարողանային ուղիղ հաղորդակցվել ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի հետ:
Ապակին էլ զրահապատ է, դահլիճի խոսքը ներսում չի լսվում, իսկ ներսից էլ միայն բարձրախոսով պետք է լսելի լինել դահլիճի համար: Եվ հիմա կրկին Մարտի 1-ի մասով գործ է քննվում, սակայն ամբաստանյալներն արդեն այլ մարդիկ են՝ նախկին իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գեւորգյանը…
Մանրամասները` տեսանյութում