«Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության աշխատողների աշխատավարձերի պարտքերի մի մասը մնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատողները չէին ստացել 4 ամիսների աշխատավարձը:Նրանք վերջերս ստացել են 2 ամսվա աշխատավարձը: Ո՞րնէ պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի հետ, ով հայտնեց, որ իրենց տեղամասում ավելի քան 100 աշխատող կա, որոնց 60 տոկոսն արդեն ստացել է հուլիս ամվա աշխատավարձը:

Թե որն է ուշացման պատճառը, այսպես բացատրեց. աշխատավարձերի գումարները հավաքագրվում են Տավուշի մարզի ջուրօգտագործողներից գանձված վարձավճարներով:Եւ այս պահի դրությամբ «Տավուշ» ՋՕԸ աշխատողները չեն ստացել այս տարվա օգոստոս ամսվա աշխատավարձը:Եւ աշխատավարձերի վճարման ուշացման պառճառով «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի աշխատակիցները` պոմպավարներ, ջրվարներ, այս ամռանը 3 անգամ արդեն գործադուլ են արել: Սակայն գործադուլն այնպես են կազմակերպել, որ հողերի ոռոգման գործընթացը դրանից չի տուժել:

Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչու են մի մասը ստացել 2 ամսվա աշխատավարձը, մի մասը օգոստոսից հետո չեն ստացել: Ո՞րն է դրա պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթը «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գ․ Վերանյանից հետաքրքրվեց` ինչու չի վճարվել «Տավուշ» ՋՕԸ-ի աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը: Նա ասաց, որ չգիտի այդ հարցի պատասխանը, «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանն ասել է, որ ջրային կոմիտեն գումարներ չուն:

Այս խոսքերն առնվազն անհասկանալի են, քանի որ ՀՀ կառավարությունը 2019թ․ հուլիսի 4-ի նիստում 4 միլիարդ դրամ հատկացրեց Ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով: 4 միլիարդ դրամը տրամադրվել էր նաեւ այս տարվա ոռոգման շրջանը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու համար: Բայց, պարզվում է, գումարները այնքան էլ նպատակին չեն ծառայել, կա՛մ չեն բավականացրել, կա՛մ էլ պարզապես վատ կառավարման արդյունքում ՋՕԸ աշխատակիցները ունեն աշխատավարձերի ուշացումներ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս