
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը ոչ մեկ անգամ է ՀԱՊԿ անդամ երկրներին իր անհանգստությունը հայտնել կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ:
Նաղդալյանի խոսքերով, վերոնշյալ փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության և ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա. «Հայկական կողմը շարունակում է հետևողական քայլեր անել նման իրավիճակը բացառելու համար»: