
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած նիստի ընթացքում հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Ազգային Ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցված են, պատգամավորի մանդատ է տվել Արթուր Մանուկյանին, այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ», – ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 30-ին հրաժարվել էր պատգամավորի մանդատից։