Կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի օրվա վերջին երկու հանդիպումները:
«Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ: «Ալաշկերտից» դուբլ ձեւակերպեց Գուստավո Մարմենտինին(27‘,57‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիագո Գալվաոն (85‘): Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակեց 7 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Փյունիկը» 7-րդ տեղում է` 6 միավորով:
Այս առաջնությունում իր առաջին միավորները կորցրեց գործող չեմպիոն «Արարատ – Արմենիան», ով դրսում «Ուրարտուի» դեմ խաղն ավարտեց 1:1 հաշվով: Տանտերերից աչքի ընկավ Բուդնիկը (34‘), իսկ արարատցիներից Լուիս Օգանան (85‘):
«Ուրարտուն» այս խաղից հետո ունի 2 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին` 9-րդ տեղը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 10-ը միավորով 3-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան