«Օհանյանը եղել է իմ թիմակիցը, բայց էստեղ չի նշանակում, որ դատավարությանը խանգարում են…» «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին «Ազատամարտիկների դաշինքը» հանդես եկավ մի կոչով, ըստ որի առաջարկվում էր բոլոր մտահոգ քաղաքացիներին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ, որտեղ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Ըստ դաշինքի հայտարարության` պետք է ամեն ինչ անել դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքացնելու եւ ռեւանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու հանձնառությունը հաստատելու համար: Ստացվում է` Գագիկ Մելքոնյանը, որը նախկինում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ էր, այսօր, ըստ էության, հանդես է գալիս նաեւ Սեյրան Օհանյանի դեմ` մոռանալով իր անցյալը:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը նշեց. «Այո, Օհանյանը եղել է իմ թիմակիցը, Օհանյանը իմ ընկերն է, ոչ մի բան չի փոխվել, բայց էստեղ չի նշանակում, որ դատավարությանը խանգարում են… դատավարությանը չպետք է խանգարել, որպեսզի, ասենք, Սեյրան Օհանյանը կարողանա հանգիստ իր արդարությունը ապացուցել»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս