Ինչ փուլում է գտնվում Գազի Կոլյայի ինքնասպանության գործը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «1 տարի երկու ամիս է անցել «Տրանս Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյայի ինքնասպանությունից, սակայն նախաքննական մարմինը դեռեւս նրա գործով նախաքննությունը շարունակում է: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին իր տանն ինքնասպան էր եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «Տրանս Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան:

Ընդ որում, նա ինքնասպանություն գործել էր ՀՀ նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի` 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին եղել էր այդ ատրճանակը: Լրացել է հայտնի գործարարի ինքնասպանության մեկ տարին, սակայն դեպքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը դոփում է տեղում, եւ նոր հանգամանքներ մեկ տարի անց չկան: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քննությունը շարունակվում է: Այսինքն՝ մի կողմից` քննում են, ու չկա բացահայտում, մյուս կողմից` գործը չեն շտապում կարճել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս