
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում բավականին նահանջել է: Եթե ընկերությունը 2018-ի երկրորդ եռամսյակում 23-րդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հայտնվել է 286-րդ հորիզոնականում` միաժամանակ նվազեցնելով նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը:
Չի բացառվում, որ առաջիկայում այս ընկերությունը դուրս գա խոշոր հարկատուների ցանկից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա երկրորդ եռամսյակում կատարել է 301 մլն 52 հազար դրամի չափով հարկային վճարումներ,մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա»-ն վճարել էր 3 մլրդ 199 մլն դրամ: