Շատ կարեւոր տեղեկություն՝ Ապրիլյան քառօրյայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ երեկ պետք է տեղի ունենար Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ կարեւոր անձի հետ հանդիպում էր սպասվում:

Եվ, ահա, նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հրավիրել է 2016թ.-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայողի, ով հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարեւոր տեղեկություն: Հավելենք, որ մեր տեղեկություններով` նախնական ցանկը, ըստ որի պետք է հրավիրվեին հարցաքննության, փոփոխվել է, եւ արդեն նախնական անուններին նորերն են ավելացել, որոնց թվում են հենց այն զինծառայողները, որոնք 2016 թվականի դեպքերի ժամանակ առաջնագծում են եղել:




Լրահոս