
Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 23 վթարային շենքի 14 բնակարանի բնակիչ Վազգեն Շահինյանն ընտանիքի և թոռների հետ ապրում է ահուսարսափի մեջ:
ArmLur.am-ի հետ զրույցում Վազգեն Շահինյանը պատմել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ահազանգում են Երևանի քաղաքապետարան՝ շենքի հնարավոր փլուզման հարցով, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չեն ստանում:
Բնակչի խոսքով՝ տան պատերը միմյանցից առանձնացել են: Հատակը մեծ մասամբ նստել է, թեթև քայլելու դեպքում անգամ հատակից լսվում են ճռռոցներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան