
Իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալ նշել է «Վալենսիայից» հեռացվելու գլխավոր պատճառը. «Ես գրեթե համոզված եմ, որ ինձ հեռացրին Իսպանիայի Գավաթը հաղթելու համար:
Գավաթի խաղարկության ընթացքում թիմի ղեկավարությունից շատ էի նամակներ ստանում, որ այդ գավաթը հարկավոր չէ մեզ: Չգիտեմ, միգուցե նրանք Իսպանիայի Գավաթը առաջնային չէին համարում: Այն հաղթելուց հետո էլ ինձ միայն շնորհավորեցին Չ/Լ ուղեգիր վաստակելու համար: Գրեթե վստահ եմ, որ գավաթում հաղթանակի պատճառով եմ հեռացվել»,- ասել է Տորալը:
Էդմոն Մարտիրոսյան