
Սեպտեմբերի 14-ին, կեսգիշերն անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի, Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը դանակահարել է կնոջը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ րոպեներ առաջ վիճաբանության ժամանակ, նշված բնակարանի 31-ամյա բնակիչը դանակահարել է նույն հասցեում ապրող իր կնոջը և 44-ամյա հարևանին:
Տոժողները կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:Հարուցվել է քրեական գործ:
31-ամյա տղամարդը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: