Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։
Ցավակցական հեռագրում ասվում է.
«Վեհափառ Տեր,
Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։
Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։
Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։
Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։