ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը «քոթակ հասցրեց թուրք ըմբիշի վզակոթին»՝ կեղտոտ մենամարտի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 4:2 հաշվով առավելության հասավ թուրք Իլդեմի նկատմամբ: Թուրք ըմբիշը խայտառակ մենամարտ էր վարում եւ անդադար սադրում Արթուրին, վերջինս էլ դրվագնռրից մեկում չդիմացավ եւ արմունկով թեթեւ հպվեց թուրք ըմբիշի դեմքին:

Ինչպես երեւաց վայրկյաններ անց, այդ թեթեւ հպվելը Թուրքիայի ներկայացուցչի համար հավասարազոր էր ատրճանակի կրակոցի: Նա սիմուլացիայի դիմեց, ինչի շնորհիվ վաստակեց ոչինչ չորոշող 2 միավորը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս