
Ղազախստանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը 63կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: Մեր ըմբիշը 3-րդ տեղի համար պայքարում 7:5 հաշվով առավելության է հասել իրանցի Մելսամ Դոլխանիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Սլավիկը զիջել էր Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ստեփան Մայրանյանին:
Էդմոն Մարտիրոսյան