Կայացավ Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի «Ռոմա» – «Սասուոլո» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի ` 4:2 հաշվով հաղթանակով: Հռոմեական ակումբից գոլերի հեղինակ դարձան Կրիստանտեն (12)Ջեկո(19), Մխիթարյանը (22) եւ Կլուվերտը (33): «Սասուոլոյից» դուբլ ձեւակերպեց Բերարդին (53,72):
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: «Սասուոլոն» 3 միավորով 12-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան