Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ըմբիշ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում հաղթահարեց ճապոնացի ըմբիշ Շոհեի Յաբիկուի արգելքը(4:2):
Մեր ըմբիշը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ կմրցի Վենեսուելայի ներկայացուցիչ Էսպինոզայի հետ:
Հավելենք, որ մեր ըմբիշներից մյուսը` Գեւորգ Ղարիբյանը (60կգ), 1/16 եզրափակչում 0:7 հաշվով զիջեց ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովին:
Էդմոն Մարտիրոսյան