Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական է ներկայացրել:
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում հիմնական ԱԱԾ տնօրեն նշանակել և այդ պաշտոնում կնշանակի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 10-ին և պաշտոնավարել է գրեթե 1,5 տարի: