
Դատական հայց` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Սպարտակ Առաքելյանը` պահանջելով,որ դատարանը պարտադրի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին անվավեր ճանաչել Աժ ղեկավարության կարգադրությունն ու դրանով ստեղծված հաստիքացուցակը, որից ինքը դուրս է մնացել:
Ավելի պարզ ասած` Սպարտակ Առաքելյանը դուրս է մնացել նոր ձեւավորված հաստիքացուցակից եւ հիմա դատարանի միջոցով փորձում է հետ վերադառնալ իր աշխատանքին, վերականգնել իր իրավունքները: