Ոչ միայն դաշնակցությունը, այլև մյուս կուսակցությունները պետք է իրենց մտահոգ հայտարարություններով հանդես գան. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությունը, որ ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսում։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջին և երկրորդ իշխանությունները փորձում են անցնել երրորդ իշխանության:

«Մենք բոլորս պատմությունից գիտենք, որ երբ երեք իշխանություններն էլ հանդիպում են նույն երկրում, ապա այդ երկրում անխուսափելի է բռնապետությունը: Դատական համակարգի սեփականաշնորհման փորձը աշխարհի բոլոր երկրներում էլ կատարվել է: Պատկերացրեք այսօրվա իշխանությունը կարողացավ սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը, և մի քանի տարի անց, հաջորդ իշխանությունն է գալու փոխելու, ինչ է հաջորդ իշխանությունը նույնպես պետք է? փոխի Սահմանադրական դատարանը: Սա նոնսես է, աշխարհի ոչ մի նորմալ երկրում այդպիսի բան չի թույլատրվում, և հասարակության գիտակից մասն ամեն ինչ անում է, որ դա չլինի: Ասում են, թե  Սահմանադրական դատարանը նախկին  իշխանություններն են ձևավորել, դրանից էլ լավ բան. եթե նախկին իշխանություններն են ձևավորել ինքը փաստորեն փորձելու է հակադրվել այս իշխանության հետ, և հենց այդ հակադրությունն է բերում զարգացմանը»,-ասաց նա:

Քաղաքագետ ընդգծեց, որ սա ստարտային լավ պայմաններ են, որպեսզի այդ հակադրման ճանապարհով երկիրը զարգանա:

«Մարդիկ չեն հասկանում, որ վերջում հատնվելու են թակարդի մեջ, ինչը կոչվում է բռնատիրություն: Կարծում եմ, որ ոչ միայն դաշնակցությունը, այլև մյուս կուսակցությունները նույնպես պետք է իրենց մտահոգ հայտարարություններով հանդես գան:

Անրադառնալով ԱԱԾ պետ Արթոիր Վանեցյանի հրաժարականին, Երվանդ Բոզոյանը նշեց, որ Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ ամեն ինչ մասին խոսել է. «Ըստ էության երկրում բոլոր որոշումերը կատարվում են հախուռն ձևով, երկրորդականը առաջնային խնդրից  չի տարբերվում: Ինքը փաստացի մարդ էր, ով ցույց տվեց, թե ինչ է կատարվում Հայաստանում այս պահի դրությամբ»:

«Կարծում եմ, որ Արթուր Վանեցյանի առջև դրված են եղել այնպիսի խնդիրներ, որոնք չի կարողացել անցնել: Ինչը ցույց է տալիս, որ այդ մարդն իսկապես արժանապատիվ է»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան   




Լրահոս