Գնդակը բացառապես իշխանությունների դաշտում է, և նրանք պետք է լույս սփռեն գործընթացի վրա. Իվետա Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահի դրությամբ մենք ամբողջությամբ չենք տիրապետում իրավիճակին, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԱԱԾ տնոօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ հնչում են տարբեր ակնարկներ, տարբեր կասկածներ, սակայն դրանց վրա հիմնվելը և քաղաքական դատողություն անելը լավագույն ճանապարհը չէ. «Ինձ այս գործընթացում մեկ այլ հանգամանք է զարմացնում։ ԱԱԾ տնօրենին հեղափոխության ժամանակ գովեստներ էին ձոնում, երեկվանից նա դարձել է քննադատության թիրախ։

Կարծում եմ՝ առաջիկայում այս գործընթացի վրա լույս կսփռվի, և պարոն Վանեցյանն առիթ կունենա ասելու, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում և պատկան մարմիններից էլ հնարավորություն կունենանք մեկնաբանություններ ստանալ։ Գնդակը բացառապես իշխանությունների դաշտում է, և նրանք պետք է լույս սփռեն գործընթացի վրա։»։




Լրահոս