Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) հանրային կառավարման բարեփոխումներ, այդ թվում՝ քաղաքականությունների մշակում ու համակարգում, հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն.
2) տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում` ներդրումներ, գործարար միջավայր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն.
3) տարածքային կառավարում, էներգետիկա, միջուկային անվտանգություն, հանքարդյունաբերություն և բնական պաշարներ, ջրային ոլորտ, թափոնների կառավարում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, պետական գույքի կառավարում.
4) կապ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգող.
5) թվայնացում, այդ թվում՝ միասնական թվայնացված միջավայր, էլեկտրոնային կառավարում և թվային տնտեսություն.
6) սոցիալական քաղաքականություն, այդ թվում` աշխատանք, ժողովրդագրություն և սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն.
7) շրջակա միջավայրի քաղաքականություն.
8) քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստր.
9) վիճակագրություն.
10) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր: