ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարությամբ հանդես եկել է, ճիշտ է հարցականներ կան, բայց դա պետք է իրենք պարզաբանեն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Աժ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Մենք բազմաթիվ անգամներ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ քննադատել ենք և հիմա էլ ստիպված ենք քննադատել փակ, գաղտնի ռեժիմով մարդկանց աշխատանքից հանելը, եթե մարդուն աշխատանքից հեռացնում են, ապա նա ինչ-որ տեղ թերացել է, իսկ եթե մարդն իր կամքով է հեռանում, և հայտարարել է, որ իշխանությունն է թերացել, և ինքը չի կարող այլևս իր հետ աշխատել, ուրեմն պետք է նաև իշխանությունը պատասխան տա, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
ԱԺ պատգամավորի խոսքով, եթե ավտորիտար համակարգից ուզում ենք անցնել ժողովրդական համակարգի, ապա պետք է անցնել թափանցիկ և ժողովրդավար գործունեության:
ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորն անդրդառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանն ասաց.
«Հիմա պետք է կարդանք և հասկանանք, թե ինչ է գրված, եթե գրված է, որ նա չի կատարում մեր քաղաքական կամքը , ապա դա անընդունելի կլինի: Պետք է լինի հստակ, ապաքաղաքական, իրավական հիմնավորում»:
Լիդա Եղիազարյան