Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել՝ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում:
«Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ այլ իրավիճակ: Ես չգիտեմ՝ ինչ եմ ասելու, որովհետև չգիտեմ՝ Դուք ինչ եք մտադրված անել: Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, ակնհայտ է, որ այդ գումարը ես ինչ-որ տեղից պետք է վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել, իմ տեսակը չէ: Եթե ապասառեցնում եք՝ այլ գումար է, եթե չեք ապասառեցնում՝ այլ գումար»,- ասաց նա: