«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր Պաշտպանության նախարարությունում տիրող ներքին իրավիճակի մասին: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն վերջինիս այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս:
Մասնավորապես, ՊՆ շատ գեներալներ, պաշտոնատար այլ անձինք, տարիներ շարունակ լավ իմանալով, թե բանակին ինչ է պետք, ուսումնասիրել են ոլորտը եւ իրենցմտերիմների անուններով ստեղծել են տարբեր ընկերություններ: Ու այնպես են արել, որ այդ ընկերությունները հաղթեն ՊՆ-ի կողմից անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար հայտարարված մրցույթներում:
Եվ, ահա, հեղափոխությունից հետո, երբ նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, փորձում է այս սխեմային վերջ տալ, սակայն շարունակ դիմադրության է հանդիպում: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները` հնաբնակ պաշտոնյաները, նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ պատերազմի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է. այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:
Այսքանով ՊՆ-ի շուրջ իրադարձությունները չենավարտվում:
Նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել Դավիթ Տոնոյանի խորհրդական Դավիթ Բենգլյանը:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Դավիթ Բենգլյանը ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվել է` Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատած տարիների գործունեության հետ կապված: Ինչպես հայտնի է, երբ 2017թվականին Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նա ՊՆ-ից իր հետ ԱԻՆ տարավ իրմտերիմ կադրերին, որոնցից մեկն էլ իր խորհրդական Դավիթ Բենգլյանն էր: Միգուցե այդ ժամանակահատվածում է Բենգլյանը կոնկրետ քայլեր արել եւ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ի դեպ դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների գործով ԱԻՆ-ում պաշտոնյաներ էին ազատվել աշխատանքից, եւ դեռ ավելին` հայտնի է դարձել, թե որքան գումար է յուրացվել նախարարությունից.խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս,մոտ 200 միլիոն դրամի մասին է:
Ավելին` գործով կալանավորվել էին ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանն ու աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը:
Չի բացառվում,որպաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Բենգլյանը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս քրեական գործով: Ինչեւէ, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար անձամբ զրուցեցինք Դավիթ Տոնոյանի խորհրդական Դավիթ Բենգլյանի հետ:
-Պարո՛ն Բենգլյան, ԱԱԾ-ում Ձեր մասով քննություն է ընթանում: Ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, ի՞նչն է պատճառը, որ իրավապահները Ձեր գործունեության մասով ուսումնասիրություն են անում:
Ավելին` մեզ Պաշտպանության նախարարությունից հասած տեղեկությունների համաձայն` այս ամենը կապված է եղել Ձեր` դեռեւս Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատած տարիների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ձեր ինֆորմացիան չարաչար սխալ է. եթե ԱԻՆ-ում իմ մասով քրեական գործլիներ, ինձ գոնե մեկ անգամկհրավիրեին:
-Միգուցե ՊՆ խորհրդական լինելով` Ձեր գործունեության հետ կապված մի բան այն չեք արել եւ հայտնվել եք ԱԱԾ-ի տեսադաշտո՞ւմ:
– Ես հիմա գտնվում եմ աշխատանքիս վայրում, հենց այս պահին. հեռախոսիս համարը տամ, զանգահարե՞ք, եւ սրա հետմեկտեղ բուժում եմ ստանում կենտրոնական կլինիկական հոսպիտալում՝ շաքարային դիաբետից: Առավոտյան գնում եմ, ստանում եմ իմ պրոցեդուրան եւ հետո գալիս եմ աշխատանքի:Այդ լուրերը ինձ էլ են հասել, Դուք առաջինը չեք, բայց լրիվ անհեթեթություն է, պարապ մարդկանց խոսակցություն է: Խնդրեմ, զանհագարեք կադրային վարչություն, նախարարի ընդունարան կամ աշխատակազմ ճշտելու համար: Եթե ես Ազգային անվտանգության համար հետաքրքրություն ներկայացնեի, գոնե մեկ անգամ կհրավիրեին հարցաքննության:
– ՊՆ-ում Ձեր մասով, կոնկրետ Ձեր անձի հետ կապված այսպիսի գնահատական են տալիս` «Չոռնի կարդինալ»: Այսինքն` բոլոր մութ գործերը Դո՞ւք եք անում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Վաբշետը կարդինալը չոռնի չի լինում, սեռի է լինում, այդ Ձեր ասած արտահայտությունը այդպես է: Բայց ես շոյված եմ, իհարկե, որ իմ մասին այդպես են ասում, բայց ես կարդինալություն չեմ անում, ես ունեմ իմ կոնկրետ հանձնարարականները, միայն դրանով եմ զբաղվում:
-Այսինքն` որեւէ մտավախություն չունե՞ք, եթե ԱԱԾ-ն զբաղվի Ձեզանով:
-Պաշտոնապես հայտարարում եմ, որչունեմ, ոչ էլ հրավիրվել եմ, ես մտահոգություն չունեմ:
Քնար Մանուկյան