Դատական համակարգը, շունչը պահած, սպասում է վաղվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգը, շունչը պահած, սպասում է սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում Բարձրագույն դատական խորհրդի հետ հանդիպմանը:

Ավելին` դատավորները այդ օրը պաշտոնապես ծանոթանալու են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ: Ի դեպ, դատավորներից ոմանք մեզ հետ զրույցում հայտնեցին, որ շատ կուտակված հարցեր կան դատական համակարգում տիրող իրավիճակի մասով:

Մասնավորապես, շատերը պատրաստվում են խոսել վարչապետի` «պատերի տակ վնգստացող ու տեր փնտրող դատավորների» մասին արված արտահայտության շուրջ: Ինչեւէ, ապրիլի 18-ին, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, թեժ քննարկում է լինելու:




Լրահոս