
Մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է «Երևան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
48-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ19 հավաքականը, «Ռապիդ»-ը, «Իսկրա Ստալի»-ն, «Տիրասպոլ»-ը, «Սախան»-ը, «Քիշինյով»-ը և «Զարիա»-ն:
Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:
Էդմոն Մարտիրոսյան