Ինչպես ազտվել բշտիկներից և սև կետիկներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզ և արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից և սև կետերից, խնամված ու գեղեցիկ մաշկ ունենալ: Budetezdorovy.ru-ն ներկայացրել է մի քանի բնական միջոց՝ բշտիկների դեմ պայքարելու համար:

Խաղող: Այս միրգը կօգնի խոնավեցնել մաշկը, սնուցել այն, մաքրել: Խաղողի միջուկը քսեք դեմքին, թողեք 15-20 րոպե, լվացեք սառը ջրով:

Խնձորի քացախ: 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք 1 թեյի գդալ եղեղսպակի (шалфей) թուրմի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ ծովի կամ հիմալայան աղ: Հարկավոր է ստանալ խիտ զանգված, այն քսել մաշկին: 10-20 րոպե անց լվացեք սառը ջրով: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 1 անգամ:

Մեղր: Մեղրը հաջողությամբ պայքարում է միկրոբների դեմ, մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջությունը պահպանելու համար: Մաքուր մաշկին բարակ շերտով մեղր քսեք, լվացվեք 5-10 րոպե անց:

Լոլիկ: Լոլիկի բարակ շերտը դրեք դեմքին, թողեք 10-15 րոպե: Սա կօգնի ազատվել բորբոքումից:

Սոդա և ջրածնի պերօքսիդ: Այս նյութերի համադրությունը կօգնի մաքրել մաշկը: Հավասար քանակով սոդան խառնեք ջրածնի պերօքսիդի հետ, երեկոյան լվացեք դեմքը: Մի փոքր կոկոսի, ձիթապտղի կամ նշի յուղ քսեք դեմքին: Ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 3-4 անգամ, ձմռանը՝ շաբաթվա ընթացքում 1 անգամ:




Լրահոս