Ո՞վ է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը և ինչու Գորիսի բժշկական կենտրոնն անեսթեզիոլոգ չունի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս, երբ մեծ աղմուկով Գորիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Դավիթ Մանշուրյանը, որի առաջխաղացման հարցով զբաղվում էր անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիվանդանոցում արձանագրվել է առաջին դժբախտ դեպքը: Սեպտեմբերի 14-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերով` երբ երեխային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, պարզվել է, որ հիվանդանոցը անեսթեզիոլոգ չունի, քանի որ միակ անեսթեզիոլոգը դարձել է տնօրեն եւ իրավունք չունի զբաղվելու անեսթեզիայով: Ըստ Գորիսում տարածված լուրերի` մինչեւ հիվանդանոցի անձնակազմը որոշել է, թե ինչ անի երեխայի կյանքը փրկելու համար, 5 ժամ անց երեխան մահացել է հիվանդանոցում: Ո՞վ է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը: Հարցը իրավապահների քննության տիրույթում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս