«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։
Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաեւ Ամուլսարի հանքը գործարկելու մասին եւ շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այսօր կհրապարակվի հրամանագիրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։