
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր եւ տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ:
Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ եւ երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ:
Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։