«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչև սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, և նա գործով անցնի որպես մեղադրյալ։
Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»:
Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: