«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին խորհրդարանական իշխանության ներկայացուցիչները ժրաջանորեն մշակում են Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության նախագծերը: Մեր տեղեկությունների համաձայն` «Իմ քայլի» պատգամավորներն իրենց աշխատասենյակներում գրում ու ջնջում են, թե ինչ փոփոխություններ կարող են իրականացնել նախագծերում:
Ու հետաքրքիրն այն է, որ իշխանությունների համար ամենակարեւորը երկու նախագծերի դեպքում էլ ֆինանսական հոսքերի փոփոխությունն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները իրենց համար նախանշել են, որ մի քանի ամիսների շրջանակներում պետք է ունենան իրենց սրտով երկու օրինագծերը:
Եւ, այսպես, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը սեպտեմբերի 4-ին հայտարարեց, թե իրենքսկսել են«Կուսակցությունների մասին» օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, ե՛ւ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու, խորհրդարանականները վաղուց են լծված եղել այդ փոփոխությունների աշխատանքով, իսկ այդ ժամանակահատվածում բուռն քննարկվել է, թե ովքերպետք է ընդգրկվեն աշխատանքային խմբերում:
Այսօր արդեն իմքայլականները «Անի Պլազա» հյուրանոցում հանդիպում ու հանրային քննարկում են կազմակերպել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքիշուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ, որն այս երկու օրենսդրական փոփոխությունների համակարգող ղեկավարն է:
-Պարո՛ն Դանիելյան, ո՞ր փուլում են «Կուսակցությունների մասին» օրենքի եւ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Խնդրում եմ, նշեք, թե այս պահին ինչ փոփոխություն եք կատարում օրենքներում:
-Մենք օրենքներում թերի կարգավորումներ ունենք, որը բավարար թափանցիկություն չի հաղորդում, խնդիրներն իրականում բազմաթիվ են:
-Բայց հիմնական փոփոխությունը կարծես թե վերաբերում է ֆինանսավորմանը. ի՞նչն է իշխանություններին մտահոգում այդ առումով, ի՞նչն է Ձեզ ստիպել կենտրոնանալ հենց այդ հարցի շուրջ:
-Ինչի՞ ենք հիմա անում. որովհետեւ կուսակցությունները անընդհատ են այդ ֆինանսական գործողությունները ծավալում, եթե ֆինանսական թափանցիկության կարգավորումները բարելավենք, ապա դա կնպաստի կուսակցությունների գործունեությանը: Այսինքն` մենքմեր աշխատանքների միջոցովպետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարելավվեն բոլոր այն խնդիրները, որոնք առկա են օրենսդրությունում:
-Արդյոք իշխանությունները նպատակ ունե՞ն վերացնելու ռեյտինգային ընտրակարգը ու արդյոք նախաձեռնել եք այս փոփոխություններըհենց այդ նպատակո՞վ:
-Այո, անպայման:
– Մարզերում տեղի բնակիչները իրենց խնդիրները կարողանում են բարձրաձայնել իրենցկողմից ընտրված պատգամավորների մոտ:Ինչո՞ւ եք գնում նման քայլի`նրանց զրկելով այդ հնարավորությունից, չե՞ք վախենում` բունտ հասունանա հանրության շրջանումՁեր իշխանությունների դեմ:
-Այդ մտահոգությունները մենք էլ ունենք, դրա համար քննարկվում են տարբեր ձեւաչափեր, թե ինչպես կարող ենք համամասնական ընտրակարգի շրջանակներում դա լուծել: Մենք երկու անգամ բոլորստեսել ենք, թե որքան պրոբլեմներ է ստեղծում ռեյտինգային ընտրակարգը: Համամասնական ընտրակարգ ենք սահմանել, որը Սահմանադրությունում ֆիքսված է, բայց մինչեւ այս ունենք պատգամավորներ կամ մարդիկ, ովքեր ընկալում են, որիրենք նախ եւ առաջ ընտրում են անհատների, ոչ թե կուսակցությունների:
Համամասնականը կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի համար է, բայց համակարգը այնքան խրթին է, որ անգամ պնդում են, թե անհատների են ընտրում, այսինքն` այդ ընկալումն էլ չկա, որ կուսակցությունների են ընտրում: Չկա իդեալական ընտրակարգ, կա ե՛ւ առավելություն, ե՛ւ թերություն բոլոր ընտրակարգերում: Բայց մեր կոնտեքստում կիրառումը ցույց է տվել արդեն իսկ, որ ինքն ավելի շատ խնդրահարույց է, քան մյուս տարբերակները, որոնքմենք քննարկում ենք: Դրա ականատեսն է եղել ՀՀ քաղաքացին, ռեյտինգայինի մասով բացասաբար են արտահայտվել գրեթե ինձ ծանոթ բոլոր կուսակցությունները, հետեւաբար բնական է, որմենքպետք է դա վերանայելու տարբերակները քննարկենք:
-Իսկ ե՞րբ եք ավարտելու ամբողջ գործընթացը, ե՞րբ ենք ունենալու վերջնական փոփոխված օրենսդրություն:
-Չկա ժամանակահատված, կա մոտարկում, մենք խոսում ենք նաեւ Սահմանադրական փոփոխությունների մասին, ուզում ենք փորձել մեկ տարվա մեջ տեղավորվել: Ավելի ճիշտ կլինի ասել հաջորդ տարվա աշնան վերջ, եթե հաշվում ենք նաեւ Սահմանադրական փոփոխությունները:
-Այս փոփոխությունները կապվա՞ծ են այն հանգամանքի հետ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցրել խորհրդարանը նոր ընտրակարգով ընտրություններ անցկացնելու համար:
-Ես նման հայտարարության ծանոթ չեմ, այս գործընթացը սկսվել է շատ վաղուց. եթե Դուք ուզում եք տեսնել կապ, ապա դա արդեն Ձեր իրավունքն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ