
ՀՀ արդարադատության նախարարության հրավերով արդեն մի քանի օր էր, ինչ Հայաստանում էին Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամները: Երեկ փորձագետները արդեն գնացել են Հայաստանից:
Իսկ ի՞նչն էր նրանց Հայաստան այցելության նպատակը: Մեր տեղեկություններով` Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները Հայաստան էին եկել Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների, նաեւ դատաիրավական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով: