
Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ։ Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախատեսված գումարները, բավարար չեն՝ ներառած ՀՀ վարչապետի որոշումների եւ նախագծերի պարտավորությունները: Այդ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: