ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը, կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՔԿ վարչության լրատվական ծառայությունից:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Լյովա Բաղդասարյանի կենսագրական տվյալներից պարզ են դառնում, որ նա 2001-2003թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ տնտեսական ապահովման բաժնի պետի պաշտոնը:
2003-2005թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի, 2005-2006թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալի, 2006-2007թթ. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետի, 2007-2008թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2008-2011թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի, 2011-2014թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2014-2015թթ. ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի, 2015թ. առ այսօր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնները: