Ինչ վիճակում են Արմավիրում տեղի ունեցած սպանության փորձից տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աղավնատուն գյուղի բնակիչը՝ ծնված 1989թ.:

Նույն օրը՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել նաև «Էրեբունի» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի ևս երկու բնակիչ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Էրեբունի» Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը հայտնեց, որ երկու վիրավորներն այս գիշեր վիրահատվել են:

«Երկու վիրավորների վիճակը գնահատվում է կայուն, և երկուսին էլ այսօր կտեղափոխենք հիվանդասենյակ: Իսկ երրորդ վիրավորը մեր բաժանմունքում չէ»,- ասաց նա:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս