
Մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի խմբային փուլը: Օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդում, որտեղ «Բորուսիան» 0:0 ավարտեց խաղը «Բարսելոնայի» հետ:
Խաղի հերոսը դարձավ կատալոնացիների դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը, ով կարողացավ հետ մղել նաեւ Մարկո Ռոյսի 11մ հարվածը:
Կենտրոնականներից մյուսն էլ կայացավ Նեապոլում, որտեղ տեղի «Նապոլին» 2:0 հաշվով պարտության մատնեց Չեմպիոնների Լիգայի գերծող գավաթակիր «Լիվերպուլին»: Գոլերի հեղինակ դարձան Դրիս Մերտենսը (82‘) եւ Ֆերնանդո Լյորենտեն (90+2‘):
Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները`
Էդմոն Մարտիրոսյան